Բավ է պառակտվել
21-01-2016 11:50

ABBA-ն 8 տարվա մեջ առաջին անգամ վերամիավորվել է՝ նոր շոուի համար

Շվեդական ABBA հանրահայտ խմբի անդամները կրկին միասին են հավաքվել վերջին 8 տարվա մեջ առաջին անգամ։ Նրանց վերջին համատեղ համերգը կայացել է 1980-ին, իսկ վերջին անգամ խումբը միավորվել է 2008-ին` Mama Mia ֆիլմի պրեմիերայի ժամանակ: 
Եվ ահա երաժշտական խմբի անդամները կրկին միասին են եղել «Մամա Միա. Երեկույթ» շոուի պրեմիերայի ժամանակ, որն անցկացվել է ստոկհոլմյան ռեստորաններից մեկում: Դա ինտերակտիվ ներկայացում է, որին մասնակցում են բոլորը` արտիստները, երաժիշտները, հաստատության անձնակազմը և այցելուները: Նրանք ստեղծում են հունական ոճով տոնական մթնոլորտ, որտեղ, իհարկե, հնչում է խմբի երաժշտությունը:  ABBA-ն հիմնադրվել է 1972-ին: Իր գոյության 10 տարիների ընթացքում քառյակը թողարկել է 8 ալբոմ: