12-05-2014 15:17

«Եվրատեսիլ մրցույթը քաղաքականացված է և պետք չէ այդքան լուրջ վերաբերվել դրան»մասնագետներ

«Եվրատեսիլ մրցույթը քաղաքականացված է և պետք չէ այդքան լուրջ վերաբերվել դրան»,- նման տեսակետ հայտնեցին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Արտավազդ Բայաթյանը և Ալլա Լևոնյան: Ըստ Արտավազդ Բայաթյանի Եվրոպայի ընտրությունն իր համար անսպասելի չէր։ Կարելի է խոստովանել, որ երգչա-երգչուհին փայլուն էր կատարում։ «Երբ մեզանից որեւէ մեկը գնում է մրցույթի, մեզ թվում է, թե մենք ամեն ինչ ճիշտ հաշվարկել ենք, սակայն դա այդպես չէ։ Այսօր Եվրոպային մենք ոչնչով չենք կարող զարմացնել, քանի որ ամեն ինչ հենց Եվրոպայից ենք վերցնում»,-ասաց նա: Բանախոսը նաև հորդորեց չկենտրոնանալ մի խնդրի վրա, որը մեզ չի վերաբերում և չփորձենք փոխել աշխարհը։ «Իսկ ինչու՞ ամբողջ աշխարհը պետք է իր ձայնը տար Արամին, չնայած, որ նա մեր ընկերն, լավ է երգում։ Մենք չափից դուրս շատ ենք մտածում հաղթելու մասին»,-ընդգծեց նա։
Քննարկամանը մասնակից Երգչուհի Ալլա Լեւոնյանն էլ նշեց, որ իր սկզբունքները թույլ չի տալիս ընդունել Կոնչիտայի տեսակը։ «Մենք ինքնապահպանման խնդիր ունենք, ես դեմ եմ, որ նման բաները հրամցվեն մարդկանց։ Իմ յոթ տարեկան տղան հարցնում է, թե ով է նա, ես չգիտեմ՝ ինչ պատասխանել»,-շեշտադրեց երգչուհին։
Անրադառնալով Արամի ելույթին Ալլա Լևոնյանն ասաց, որ այն շատ ճաշակով էր և ավելացրեց, որ ։մրցույթի մեկնող մասնակցի վրա պետք չէ շատ ծանր լուծ դնել, որպեսզի նա լարվի և այլն:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին կայացած «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի հաղթող ճանաչվեց Ավստրիայի ներկայացուցիչ, երգիչ-երգչուհի Կոնչիտա Վյուրստն, իսկ մեր երկիրը ներկայացնող Արամ mp3-ին զբաղեցրեց 4-րդ տեղը: