Բավ է պառակտվել
06-03-2017 12:26

Ղարաբաղում 3.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Այսօր, մարտի 6-ի առավոտյան, Ղարաբաղում երկրաշարժ է գրանցվել:
Ինչպես հայտնում են Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ծառայությանից, մարտի 6-ին ժամը 10: 24-ին գրանցվել են 3.4 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ: Էպիկենտրոնը գտնվել է ԼՂՀ Քարվաճառ քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արեւելք: Հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Ցնցումները զգացվել են Ղարաբաղի հյուսիսային շրջաններում, Դադիվանք գյուղում (3-4 բալ) եւ Քարվաճառում (2-3 բալ):
10: 29-ին հաջորդել է 2.0 մագնիտուդ ուժգնությամբ մեկ հետցնցում: