Բավ է պառակտվել
11-05-2017 13:29

Ադրբեջանի կողմից դեպի առաջնագիծ զրահատեխնիկայի տեղաշարժ է նկատվել

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է նախօրեին առավոտյան Ադրբեջանի կողմից դեպի առաջնագիծ զրահատեխնիկայի տեղաշարժի մասին:
«Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, մայիսի 10-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, հակառակորդը Թափկարակոյունլու-Թալիշ ուղղությամբ կատարել է 10 տանկի տեղաշարժ: Ժամը 14:55-ին դիտարկված տանկերը վերադարձել են իրենց ելման դիրքեր»,- հայտնում է պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Ընդհանուր առմամբ, ՊՆ-ի տվյալներով, մայիսի 10-ի և լույս 11-ի գիշերը թշնամին ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփմն գծում հրադադարի ռեժիմը խախտել է 65 անգամ:
Գերատեսչության տվյալներով հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներից արձակել է 1700 կրակոց: Մարտակերտի ուղղությամբ կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետեր (4 արկ) և Դ-44 տիպի հրանոթներ (8 արկ):
ՊՆ-ից հաղորդում են, որ հակառակորդի հարձակվողական գործողությունները ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և վստահորեն շարունակել են մարտական ծառայություն իրականացնել:
«Այս պահի դրությամբ օպերատիվ իրավիճակն առաջնագծում հանգիստ է»,- ասված է հաղորդագրության մեջ: