Բավ է պառակտվել
12-01-2017 12:11

ՀՌՕ-ն, որի կազմում է նաև ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմաբազան՝ 2017թ. կստանա մոտ 1,8 հազ. միավոր զենք ու զինտեխնիկա


Հարավային ռազմական օկրուգի զորքերը 2017 թվականին կստանան մոտ 1,8 հազար միավոր զենք ու զինտեխնիկա, որոնց թվում են նաև զենիթային հրթիռահրետանային կայանքներ, ինքնաթիռներ և ուղղաթիռներ: Այդ մասին հայտնում են ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
Հարավային ռազմական օկրուգի կազմում է նաև Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազան:
«2017 թվականին նախատեսվում է Հարավային ռազմական օկրուգի զորքերը համալրել նոր և նորացված զենքերով և զինտեխնիկայով, որոնց թվում կլինեն նաև զենիթային հրթիռահրետանային կայանքներ «Պանցիր-Ս »-ը և «Տունգուսկա-Մ »-ը, ինքնաթիռներ Սու-25ՍՄ-ը և Սու-24Մ-ը, ուղղաթիռներ Մի-26-ը, Կա-27Մ-ը, ռադիոլոկացիոն կայանքներ ու համալիրներ«Զոոպարկ-1Մ»-ը և «Աիստյոնոկ»-ը, ծովային ականահան «Գեորգի Կուրբատով»-ը, ծովային քարշակ «Սերգեյ Բալկ»-ը, ինչպես նաև սպասարկող նավեր և մոտորանավակներ»,- ասված է հայտարարության մեջ:
Ինչպես նշել են մամլո ծառայությունում, մինչև 2020 թվականի ավարտը նախատեսվում է Հարավային ռազմական օկրուգի բոլոր զինատեսակները նորացնել մինչև 70%, իսկ որոշների պարագայում մինչև 100%-ով:
2016 թվականին ՀՌՕ-ի առանձին միավորումներ ստացել էին նոր և նորացված օրինակների ավելի քան 1,7 հազար միավոր տեխնիկա, որոնց թվում էին նաև «Մի-8ԱՄՏՇ "Տերմինատոր», «Կա-52 Ալլիգատոր», «Մի-28Ն «Գիշերային Որսորդ», ուղղաթիռներ, «Սու-25ՍՄ»,«Սու-30ՍՄ», «Սու-34» ինքնաթիռներ, «Ադմիրալ Գրիգորովիչ», «Ադմիրալ Էսսեն» ֆրեգատներ, «Ռապտոր» տիպի պարետային մոտորանավակներ, ժանամանակակից Տ-72Բ3 տանկեր, հետևակային մարտական մեքենաներ ԲՄՊ-3 և ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ: