Բավ է պառակտվել
02-02-2017 13:13

Նախօրեին ադրբեջանական զինուժը իրականացրել է դիվերսիայի փորձ և խախտել է հրադադարի ռեժիմը՝ շուրջ 20 անգամ

Փետրվարի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 20 անգամ. Այդ մասին հայտնում են ԼՂՀ Պաշտպանության նախարարությունից:
« Հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 130 կրակոց»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունից նաև հայտնում են, որ ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական հատուկ ջոկատայինները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, որը կանխվել է ՊԲ առաջապահ ուժերի կողմից:
«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն»-նշված է հաղորդագրության մեջ: