Բավ է պառակտվել
07-02-2017 11:36

Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը դիպուկահար հրացաններից

Փետրվարի 6-ի – լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ադրբեջանական զինուժը դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 280 կրակոց: Շփման գծի հարավային, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժն առավել ինտենսիվ կրակ է վարել «Իստիգլալ» և «ՍՎ» տիպի դիպուկահար հրացաններից` ընդհանուր առմամբ արձակելով 30 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: