Բավ է պառակտվել
30-03-2017 12:52

Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախի հայ դիրքապահների ուղղությամբ կրակե է բացել դիպուկահար հրացաններից

Մարտի 29-ին և լույս 30-ի գիշերը Ադրբեջանը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 50 անգամ, այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Գերատեսչության տվյալներով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց:
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ինտենսիվ կրակ է վարել շփման գծի հարավարևելյան և արևելյան հատվածներում (86 կրակոց):
«Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,- ասված է հաղորդագրության մեջ: