Բավ է պառակտվել
16-11-2016 09:04

Ադրբեջանի զինուժը կիրառել է ականանետեր ու հակատանկային նռնականետեր. ԼՂՀ ՊԲ

Նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 85 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց:

ԼՂՀ ՊԲ-ից gisher.news -ին հայտնում են, որ շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը կիրառել է 60 (15 արկ) եւ 82 միլիմետրանոց ականանետեր (5 արկ), ձեռքի հակատանկային (1 արկ) եւ ենթափողային նռնականետեր (1 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: