Բավ է պառակտվել
25-04-2017 12:47

Լեռնային Ղարաբաղում հակառակորդի արձակած կրակից զինծառայող է զոհվել

Հակառակորդի արձակած կրակի արդյունքում զոհվել է ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայող, այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:
«Ապրիլի 24-ին ժամը 17:50-ի սահմաններում, հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Հմայակի Հարությունյանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ:
ՊՆ տվյալներով, ապրիլի 24-ին և լույս 25-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ:
«Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակել է մոտ 800 կրակոց: Շփման գծի հարավարևելյան և արևելյան հատվածներում հակառակորդը կիրառել է նաև դիպուկահար հրացաններ (50 կրակոց)»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նախարարությունից տեղեկացրել են, որ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների: