Բավ է պառակտվել
25-11-2016 16:53

Ապրիլյան պատերազմ. զինգրքույկներում կնշվի մարտական գործողություններին մասին

Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից պարտադիր ժամկետային զինծառայողների զինվորական գրքույկներում, եթե չկան մարտական գործողություններին մասնակցությունը փաստող համապատասխան գրառում, ապա նրանց զինգրքույկներում այդ գրառումը կկատարվի: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այն զինծառայողները, որոնք մասնակցել են ապրիլյան քառօրյա պատերազմին, բայց նրանց զինգրքույկներում գրված չէ, որ մասնակից են մարտական գործողություններին, այլ օրենքի պահանջներին համաձայն գրառում է կատարված անձի կողմից մարտական հերթապահության մեջ ներգրավված լինելու մասին, ապա զորացրված զինծառայողներին խնդրում ենք դիմում ներկայացնել համապատասխան տարածքային զինկոմիսարիատ կամ պաշտպանության նախարարություն, որտեղից գրավոր հարցում կկատարվի նրանց ծառայության վայրի զորամաս և անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում զորացրված զինծառայողների զինգրքույկներում կկատարվեն համապատասխան գրառումները»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել էր, որ ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից բոլոր ուսանողները կարող են օգտվել ուսման վարձավճարի 50 տոկոս և ավելի զեղչից՝ անկախ առաջադիմությունից: Իսկ ապրիլյան պատերազմի մասնակից են համարվելու բոլոր այն ուսանողները, որոնց զինվորական գրքույկում կա պատերազմին մասնակցելու մասին համապատասխան գրառում:
Նյութի հրապարակումից հետո ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած և զորացրված ուսանողներից շատերը բարձրաձայնեցին մի շարք հարցեր: Հարցադրումների մեծ մասը վերաբերում էր նրան, որ զինգրքույքներում չկան մարտական գործողություններին մասնակցությունը փաստող համապատասխան նշումներ: Իսկ դա նշանակում է, որ իրենք չեն կարող օգտվել զեղչից:
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ մարտական գործողություններին մասնակցած լինելու վերաբերյալ զինվորական գրքույկում գրառումներ կատարելու կարգ սահմանված չէ և աշխատանքներ են տարվում համապատասխան կարգի մշակման ուղղությամբ: