06-12-2016 19:48

Audi–ն 9 տարով ավելի մեծ է, քան Ադրբեջանը.Շարմազանով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մտահոգությունը գալիս է նրանից, որ միջազգային հանրությունը ավելի հաճախ է կոչ անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ հենց դրանով են պայմանավորված Ալիեւի վերջին ագրեսիվ հայտարարությունները։ Այդ ֆոնին մնում է նորից ադրբեջանական կողմին խորհուրդ տալ կարդալ անտիկ հեղինակների աշխատությունները։ «Սակայն նրանք հայտնի կենդանու համառությամբ չեն անում դա։ Որպես ճամփորդության սիրահար՝ մնում է նրանց հիշեցնել, որ այդ աշխատությունները Հռոմում եմ գտնվում, իսկ որպես մեքենայի սիրահար՝ մնում է հիշեցնել, որ Audi–ն 9 տարով ավելի մեծ է, քան Ադրբեջանը, իսկ BMW–ն՝ 2 տարով»,– ասել է Շարմազանովը։