Բավ է պառակտվել
10-01-2017 16:18

Թուրքիան կօգագործի Ղարաբաղյան կոնֆլիկտը՝ սեփական խնդիրները լուծելու համար. փորձագետ


Թուրքիան պարբերաբար օգտագործելու է ղարաբաղյան կոնֆլիկտը՝ սեփական խմդիրները լուծելու համար. երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի Ազգային Ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն,արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
«Վստահ եմ, որ Թուրքիան հիմա էլ կփորձի օգտագործել ղարաբաղյան հարցը՝ սեփական խնդիրները լուծելու համար: Անհրաժեշտության դեպքում Անկարան ադրբեջանական կողմի միջոցով կարող է սրել ղարաբաղի շուրջ առկա կոնֆլիկտը և դրդել, որ Ադրբեջանը դիմի ագրեսիվ քայլերի»,-ասել է Սաֆրաստյանը:
Փորձագետը նաև նշել է, որ Թուրքիան տվյալ պահին գտնվում է արագ փոխակերպումների գործընթացում և դրանց էպիկենտրոնում է անկանխատեսելի նախագահ Էրդողանը:
Թուրքագետը նշեց նաև, որ անցած տարում Թուրքիայում ավելացել է ահաբեկչությունների քանակը, ինչը կապված է երկրի արտաքին քաղաքականության, և մասնավորապես «Իսլամական պետությու» խմբավորման հետ, որի հետ Թուրքիայի հարաբերությունները վերջին շրջանում վատացել են:
«Այս ամենի համատեքստում Թուրքիան փորձում է բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ սիրիական ուղղությամբ, հիմնախնդրի կարգավորումից հետո Սիրիայում ազդեցության լծակներ ստանալու և քրդական հարցը լուծելու նպատակով»:
Այդպիսով Անկարան կփորձի տարածաշրջանում առաջատար կարգավիճակի հասնել, և հաշվի առնելով այն, որ արաբական երկրները կորցնում են իրենց դերակատարումը Մերձավոր Արևելքում, Թուրքիան դրա համար ունի բոլոր նախադրյալները»,- նշել է Սաֆրաստյանը:
Հիշեսնենք, որ ղարաբաղյան հիմնահարցի սկիզբը դրվել է 1988 թվականին, այն բանից հետո, երբ մեծամասամբ հայերով բնակեցված Լեղնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին:
1991թ. Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության 99,89%-ը կողմ արտահայտվեցին Ադրբեջանից անկախանալուն:
Դրանից հետո Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրին այն բանին, որ այն կորցրեց վերահսկողությունը ո՛չ միայն Ղարաբաղի, այլ նաև հարակից 7 շրջանների վրա:
1994թ. մայիսի 12-ից, զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո, հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվել էին: Դրանց արդյունքում երկու կողմերը միասին տվել են 25-30 հազար զոհ, և գրեթե մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը:
Հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը գործում է մինչ օրս:
1992 թվականից մինչ օրս բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան: