21-02-2017 11:41

Ղարաբաղի ԿԸՀ-ն հրապարակել է սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքները

Փետրվարի 21-ի, ժամը 03:00-ի տվյալներով Լեռնային Ղարաբաղի բնակչության մոտ 87,6%-ը, կամ այլ կերպ ասած 69 հազ. 540 քաղաքացի «կողմ» է քվեարկել սահմանադրական բարեփոխումներին. Այդ մասին հայտնում են ԼՂՀ ԿԸՀ-ից:


«Դեմ» են քվեարկել 9,7%-ը (7686 քաղաքացի):Անվավեր ճանաչված քվեաթերթիկների քանակը կազմել է 2202 (2,8%):
Նախնական տվյալներով քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 76,44%-ը (79 հազ. 428 հոգի):
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, որով նախատեսվում է երկրի անվանափոխություն և կիսանախագահական կառավարման կարգից անցում՝ նախագահականի: