12-01-2017 11:52

ՌԴ ՀՌՕ տանկային անձնակազմերը նախապատրաստվում են բիաթլոնի


Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի տանկային անձնակազմերը բարձրլեռնային «Ալագյազ» զորավարժարանում ինտենսիվ վարժանքներ են սկսել. այս մասին տեղեկացնում են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
«Բանակային միջազգային խաղեր 2017»-ի տանկային բիաթլոնի մրցույթի նախընտրական փուլի նախապատրաստական աշխատանքներին, որոնք տևելու են երկու շաբաթ, մասնակցություն կունենան 100 -ից ավելի զինվորական և 30 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում նաև Տ-72Բ տանկեր։
Մինչ այս տանկիստները շուրջ մեկ ամիս իրականացրել են դժվարամատչելի խորդուբորդ վայրերում, ձյունածածկ բարձրլեռնային տեղանքում խոչընդոտների հաղթահարմամբ տանկեր վարելու, Տ-72Բ տանկի բոլոր տեսակի զինատեսակներից կրակելու նախապատրաստական վարժանքներ, ինչպես նաև տակտիկական հատուկ վարժանքներ:


Տվյալ պահին տանկիստները մշակում են թիրախավորման, հենակետի ընտրման, կրակի վարման, պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ոչնչացման առաջադրանքներ։
Զինվորականները գտնվում են ծովի մակարդակից ավելի քան 2000 մետր բարձրության վրա, և այդ բարձրադիր վայրում խոցում են ընթացիկ թիրախներ՝ ստեղծելով իրական ռազմական գործողությունների պատկեր: Վարժանքների ընթացքում կիրառվում է նաև տանկերի սպառազինության կառավարման ողջ փաթեթը:


Տանկից արձակված անվրեպ կրակի հիմնական նախադրյալը անձնակազմի և ռազմական տեխնիկայի բարձր պատրաստվածությունն է:
Տանկային բիաթլոնի վարժանքները կանցնեն սույն թվականի փետրվարին, իսկ Անդրկովկասում Ռուսական Հարավային ռազմական օկրուգի տանկիստների մրցությունը սպասվում է մարտ ամսին: