Բավ է պառակտվել
14-11-2016 17:05

Ալիևը Ստեփանակերտում թեյախմությանը մասնակցելու 3 շանս ունի. Դավիթ Բաբայան

Ադրբեջանի նախագահը Ստեփանակերտում թեյախմությանը մասնակցելու 3 շանս ունի։ Այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով շփման գիծ այցելած Իլհամ Ալիեւի ագրեսիվ հայտարարություններին։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարությունը սեւեռուն գաղափար ունի Ստեփանակերտում թեյ խմելու հարցում։ Այդ կապակցությամբ կուզեինք հիշեցնել ժամանակի ճշմարտությամբ հաստատված թեյի առակի մասին, որը պետք է յուրացնեն Ադրբեջանի իշխանությունները։

«Առաջին հնարավորությունը այն է, ինչ հիմա. Բաքվում նստած թեյ խմել եւ «Ղարաբաղին շուտափույթ ազատագրում» խոստանալ։ Դա կարելի է ասել թեյ է պատրանքների քաղցրությամբ։

Երկրորդ։ Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը, Ստեփանակերտում դեսպանատուն է բացում, որի բացման արարողության ժամանակ թեյախմություն է կազմակերպում։

Երրորդ հնարավորությունը ռազմագերիների ճամբարում թեյ խմելն է։ Այդ ժամանակ ամեն բան կավարտվի այնպես, ինչպես պիտի ավարտվի։

Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հիշի այս առակը եւ ընտրություն կատարի»,– ասել է Դավիթ Բաբայանը։