21-08-2017 13:11

Հայտնի են դարձել զինծառայողի մահվան պատճառները

Կիրակի օրը ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում ժամը 16.20-ի սահմաններում հայտնաբերվել էր 1991թ. ծնված Անդրանիկ Մկրտչյանի մարմինը:
Ինչպես հաղորդում են գերատեսչության մամուլի ծառայությունից, նա հրազենային վնասվածք էր ստացել ծնոտի շրջանում:
Դեպքի հանգամանքները պարզելու համար իրականացվում է հետաքննություն:
ՀՀ ՊՆ-ն խորին ցավակցություն է հայտնում սպայի ընտանիքին, հարազատներին և ծառայակիցներին: