Բավ է պառակտվել
08-02-2017 14:49

ԼՂՀ ՊՆ. հակառակորդի գնդակից զինծառայող է զոհվել, ևս մեկը ծանր վիրավորվել է

Չորեքշաբթի հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մեկ զինծառայող զոհվել է, մյուսը` ծանր վիրավորվել, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
ժամը 11:00-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - նշվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, հաղորդագրության համաձայն, նույն օրը հակամարտ զորքերի շփման գծի մեկ այլ (Մարտակերտ) ուղղությամբ ժամը 12:00-ի սահմանում կրկին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ծանր վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Կորյուն Կամոյի Կիրակոսյանը:
Կատարվում է քննություն: