29-11-2016 13:25

Մահացել է ապրիլյան պատերազմում վիրավորված Նարեկ Ասատրյանը

ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայող Նարեկ Ասատրյանը: Այս մասին News.gisher.ru-ն տեղեկացավ հոսպիտալից: Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը եւս այս մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

Նարեկ Ասատրյանը վնասվածք էր ստացել գլխի շրջանում, վեց ամիս անց, նա գիտակցության չգալով՝ մահացել է: