08-02-2017 11:55

Ւրադրությունն առաջնագծում. գիշերն արձանագրվել է լարվածության աճ

Փետրվարի 7-ին և լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հակառակորդը 85մմ-ոց Դ-44 հրանոթներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից ու հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 850 կրակոց:
Ադրբեջանը դիմել է սադրիչ գործողությունների ԵԱՀԿ դիտարկումից անմիջապես հետո>>
Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածում ադրբեջանական զինուժը Դ-44 հրանոթներից ու ականանետերից ընդհանուր առմամբ արձակել է 47 արկ, որից 22-ը հրանոթներից, 25-ը ականանետերից։
«ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», – նշվում է հաղորդագրության մեջ։