12-05-2017 14:41

Արցախում հեռուստաօպերատորի վիրավորումը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության դրսևորում է. ԼՂՀ ՊՆ

Հեռուստաօպերատորի վիրավորման հետ կապված միջադեպը հերթական վկայությունն է այն բանի, որ Ադրբեջանը չի հրաժարվում շփման գծում իրավիճակի սրմանն ու լարվածության էսկալացիային ուղղված իր ավանդական քաղաքականությունից: Այս մասին նշել է Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը:
Ինչպես ավելի վաղ News.gisher.ru-ն տեղեկացրել էր, մայիսի 10-ին, ժամը 18.00 -ի սահմաններում արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության էր ենթարկվել «Շանթ » հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը: Հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան: Ինչի արդյունքում վիրավորում էր ստացել հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը, ով գործուղվել էր դիրքեր՝ նկարահանումներ կատարելու նպատակով: Ավելի ուշ նա վիրահատվել էր:
«Տեղի ունեցածը ևս մեկ անգամ վերահաստատում է շփման գծում իրավիճակի կայունացմանն ուղղված՝ 2016 թ․ մայիսի 16-ին Վիեննայում և 2016 թ. հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների անհապաղ իրագործման կարևորությունը»,- նշել է Ներսիսյանը։