Բավ է պառակտվել
11-04-2017 10:35

Շփման գծում հակառակորդն արձակել է մոտ 1620 կրակոց

Ապրիլի 10-ին և լույս 11-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ, այս մասին հայտնում են ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1620 կրակոց:
«Պաշտպանական բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն»,- նշվածէ հաղորդագրության մեջ: