20-02-2017 10:38

Իրադրությունն առաջնագծում. գիշերը հակառակորդն արձակել է ավելի քան 550 կրակոց

 

Փետրվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմի խախտել է շուրջ 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 550 կրակոց, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն», – նշվում է հաղորդագրության մեջ։