14-02-2017 12:42

Ղարաբաղա-ադրբեջենական շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 35 անգամ

Փետրվարի 13-ին և լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ: Այդ մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Գերատեսչությունից նշում են, որ Ադրբեջանը նշված ժամանակահատվածում հայ դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներից արձակել է ավելի քան 400 կրակոց:
«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- ասված է հաղորդագրության մեջ: