20-02-2017 18:26

Ղարաբաղի նախագահը քվեարկել է Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին

Այսօր՝ փետրվարի 20-ին, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը քվեարկել է Ստեփանակերտ քաղաքի 3/3 ընտրատարածքում. Այդ մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության կառավարման վարչությունից:
Ինչպես քվեարկությունից հետո ասել է Սահակյանը, նոր Սահմանադրության հանրաքվեն պետականաշինության ոլորտում հանդիսանում է մեկ քայլ առաջ: Նա նաև վստահություն է հայտնել, որ ինչպես և ոլորտի այլ նմանատիպ միջոցառումները, հանրաքվեն ևս ազատ և թափանցիկ կերպով է անցնելու՝ միջազգային նորմերին և ստանդարտներին համապատասխան:
Հիշեցնենք, որ այսօր Լեռնային Ղարաբաղում ընթանում է սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, որը նախատեսում է երկրի անվանափոխում և կիսանախագահական կառավարման կարգից անցում նախագահականի: