Բավ է պառակտվել
19-01-2017 18:05

Արցախի սահմանադրական հանրաքվեն կկայանա փետրվարի 20-ին

 

Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեն կկայանա փետրվարի 20-ին:

Համապատասխան հրամանագիրն այսօր ստորագրել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Հրամանագրի համար հիմք է ընդունվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի նախաձեռնությանը ԼՂՀ Ազգային ժողովի կողմից տրված համաձայնությունը: