Բավ է պառակտվել
03-12-2017 17:16

Մենք կարող ենք պաշտպանել մեր հայրենիքն ու սահմանը. ՀՀ նախագահ (Լուսանկարներ)

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և երկու երկրների պաշտպանության նախարարների հետ հետևել է է զորավարժություններին, այս մասին հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:
«Ամուր պաշտպանության համար անհրաժեշտ է ջանք, եռանդ, քրտնաջան աշխատանք, որոնք ի վերջո հասցնում են բարձր պրոֆեսիոնալիզմի: Ժամանակակից զինված ուժեր` չի նշանակում միայն արդիական սպառազինություն, այլ նաև նշանակում է ունակություն, որը թույլ է տալիս այդ սպառազինությունը կիրառել ժամանակին և ամբողջ հզորությամբ»,- նշել է Սարգսյանը:

 
Նախագահը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին և նրանց ծնողներին, ուսոցիչներին, բոլոր նրանց ովքեր նպաստել են նրանց կայացմանը:
«Այսօրվա զորավարժություններն ապացուցեցին ձեր ունակությունը: Հավատացեք, որ դուք դրանով պատասխանում եք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մեր հայրենիքը մեզնից խլել, ովքեր փորձում են իրենց հզոր ցույց տալ և պոկել մեզնից մի բան: Ժողովուրդները կարողանում են իրենց հայրենիքը պաշտպանել, եթե նրանց մեջ ձեր տեսակը գերակշռում է: Մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր սահմանը, մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր հայրենիքը»,- ընդգծել է Սարգսյանը:
Նախագահը պարգևատրել է լավագույն սպաներին և զինծառայողներին, ներկա է գտնվել զորանոցի և այլ կառույցների բացման արարողություններին, իրնչպես նաև մասնակցել զինծառայողների համար բազմաբնակարանանոց բնակելի շենքի բացման արարողությանը: