Բավ է պառակտվել
25-01-2018 11:34

Կանխվել է Ադրբեջանի հատուկ ջոկատայինների դիվերսիայի փորձը. Հակառակորդը կորուստներ է կրել

Կանխվել է Ադրբեջանի հատուկ ջոկատայինների կողմից ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձը, այս մասին հաղորդում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, հինգշաբթի գիշերը, ժամը 02:00-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ:

Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել:

Նախնական տվյալների համաձայն հակառակորդի կողմից կան կորուստներ: Մանրամասները ճշտվում են: