Բավ է պառակտվել
25-09-2017 12:39

Թուրք մտավորականության ներկայացուցիչներն այցելել են Արցախ, և ծանոթացել հակամարտության պատմությանը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ուրբաթ օրը ընդունել է Թուրքիայից ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած մտավորականության ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում Միրզոյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ծագման պատճառներն ու պատմությունը, ինչպես նաև Արցախի իշխանությունների կողմից գործադրվող ջանքերը, որոնք ուղղված են խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելուն։ Նա ընդգծել է, որ Արցախի ազգային-ազատագրական շարժման հիմքում եղել են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների իրացմանն ուղղված Արցախի ժողովրդի ձգտումները։
Ընդգծվել է հակամարտությունը խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով կարգավորելու կարևորությունը։
Հիշեցնենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թվականին, այն բանից հետո, երբ մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության 99,89%-ը կողմ արտահայտվեցին Ադրբեջանից անկախանալուն:
Դրանից հետո Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրին այն բանին, որ այն կորցրեց վերահսկողությունը ո՛չ միայն Ղարաբաղի, այլ նաև հարակից 7 շրջանների վրա:
1994թ. մայիսի 12-ից, զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո, հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվել էին: Դրանց արդյունքում երկու կողմերը միասին տվել են 25-30 հազար զոհ, և գրեթե մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը:
Հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը գործում է մինչ օրս:
1992 թվականից մինչ օրս բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան:
Կարեն, միրզոյան, թուրք, մտավորական, այց, արցախ
Հայերենը կարող է դառնալ Քուրդիստանի պաշտոնական լեզուներից մեկը
Հայերենը քրդերենի, արաբերենի, ասորերենի ու էթնիկ թուրքմենների լեզվի հետ մեկտեղ հավակնում է դառնալ Քուրդիստանի պաշտոնական լեզուներից մեկը:
Իրանական Քուրդիստանի անկախության հանրաքվեն անցնում է այսօր՝ սեպտեմբերի 25-ին: Հանրաքվեի մասնակիցներին առաջարկվում է պատասխանել հարցին՝ արդյոք նրանք ցանկանու՞մ են, որպեսզի Քուրդիստանն անկախ պետություն դառնա: Հանրաքվեին մասնակցելու համար գրանցվել է 5,2 մլն մարդ: Ձայնի իրավունք ունի տարածաշրջանի՝ 18 տարին լրացած ցանկացած քաղաքացի:
Հանրաքվեի Գերագույն խորհրդի անդամները մամուլի ասուլիսի ժամանակ նշել են Բաղդադից անկախանալու պարագայում քրդական ղեկավարության նախատեսած ծրագրի մանրամասները։
Փաստաթուղթը երաշխավորում է տարածաշրջանում բնակվող բոլոր էթնոկոնֆեսիոնալ խմբերի ազգային, քաղաքական, կրոնական, մշակութային և վարչական իրավունքները:
Անկարան բազմիցս է դեմ հանդես եկել հանրաքվեի անցկացման որոշմանը, հայտարարելով, որ դա « սպառնալիք է Թուրքիայի ազգային անվտանգությանը»:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը մատնանշել էին այն լուրջ հետևանքները, որոնց կարող է հանգեցնել Քուրդիստանի հանրաքվեն: