Բավ է պառակտվել
13-10-2016 14:46

Դեսպան. ԼՂ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն Մինսկի խմբի միջնորդությամբ

Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը՝ պատասխանելով ԵԽԽՎ-ում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հայտարարությունների մասին հարցին:

«Խնդիրը կարող է կարգավորվել միայն Մինսկի խմբի միջնորդությամբ: Կողմնակի որեւէ այլ պետություն ազդեցություն, մասնակցություն չի կարող ունենալ: Ամեն ինչ լուծվելու է Մինսկի խմբի շրջանակում»,- ընդգծել է դեսպանը:

Ռուսաստանցի դիվանագետը հիշեցրել է, որ ընթացիկ ամսվա վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան են այցելելու: Նրանք ծրագրում են լինել նաեւ Լեռնային Ղարաբաղում: