Բավ է պառակտվել
04-02-2017 18:06

Գերեվարված ադրբեջանցի դիվերսանտին ցուցադրել են հայկական հեռուստաալիքով (Տեսանյութ)

Հայաստանի Հանրային հեռուստաալիքը ուրբաթ օրը ցուցադրել է Գերեվարված ադրբեջանցի դիվերսանտի մասնակցությամբ տեսանյութ:
Տեսանյութում ասվում է, որ ադրբեջանցի ռազմագերու հանդեպ բացառապես մարդասիրական վերաբերմունք է ցուցաբերվում, և որ ինքը զինվորը ոչ մի բանից չի բողոքում:
Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանն իր հերթին պնդում է, որ դիվերսանտ Էլնուր Հուսեյնզադեին հասարակական պաշտպան և ադրբեջաներենի թարգմանիչ է տրամադրվել:

 
Ավելի վաղ Ղարաբաղի պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ հակադիվերսիոն գործողության արդյունքում հայկական ուժերին հաջողվել է գերեվարել Ադրբեջանի զինուժի ծառայող, 1995թ. Ծնված, Բարդա քաղաքի բնակիչ Էլնուր Հուսեյնզադեին:
Ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ տվյալ անձը որպես կարգազանց զինծառայող, զորացրված է եղել բանակից և ներկայումս հաշվառված չէ Ադրբեջանի զինված ուժերում: Սակայն, Հուսեյնզադեի մայրը ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում հայտնել է, որ իր որդին պայմանագրային զինծառայող է, և նրա գերեվարման մասին իրեն տեղեկացրել են զորամասից: