Բավ է պառակտվել
12-11-2016 09:09

Հակառակորդի կողմից սկսած լարվածությունը սահմանին պահպանվել է նաև այս գիշեր

Նոյեմբերի 11-ի ժամը 12:15-ից սկսած ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածությունը պահպանվել է նաև նոյեմբերի լույս 12-ի գիշերվա ընթացքում:

Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից և գնդացիրներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 570 կրակոց, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Շփման գծի հյուսիսարևելյան (Յարըմջա) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 (13 արկ) և 82 (56 արկ) միլիմետրանոց ականանետեր:

Հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանով ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: Այս պահի դրությամբ իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է», – նշվում է հաղորդագրության մեջ։