24-01-2018 11:19

ԵԱՀԿ առաքելությունը հունվարի 25-ին մշտադիտարկում կիրականացնի Արցախում

Հինգշաբթի՝ հունվարի 25-ին, ԵԱՀԿ առաքելությունը պլանային մշտադիտարկում կիրականացնի հայ-ադրբեջանական շփման գծի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից հյուսիս ընկած հատվածում: Այս մասին տեղեկացնում են Արցախի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

Դիտարկումն անցկացվելու է Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

Արցախի Հանրապետության պաշտպանական բանակի դիրքից դիտարկունը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, նրա դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա)

«Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման իրականացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը», - ասված է հայտարարության մեջ: