Բավ է պառակտվել
09-05-2017 20:58

Արցախի ՊՆ-ն ներկայացրել է զինծառայողների մահվան ողբերգական մանրամասները

Մայիսի 8-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում դժբախտ պատահար է տեղի ունեցել, այս մասիին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:
Նախնական տվյալներով, ՃՏՊ-ի արդյունքում, զորամասի հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել պաշտպանական բանակի զինծառայողներ Ռուբեն Բարսեղյանը(1998 թ. ծն.),Ռաֆայել Բիշարյանը(1997 թ. ծն.) և Ռուբեն Մնացականյանը(1998 թ. ծն.):
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են Ռուբեն Բարսեղյանի և Ռաֆայել Բիշարյանի դիերը: Ռուբեն Մնացականյանի որոնողական աշխատանքները շարունակվում են:
Դեպքի մանրամասները պարզելու նպատակով քննություն է տարվում:
« Արցախի հանրապետության Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր աջակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքի անդամներին և ծառայակիցներին»,- ասված է հաղորդագրության մեջ: