Բավ է պառակտվել
23-10-2017 14:12

Արցախի ՊՆ-ն հրապարակել է Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի հրետակոծության կադրերը

 

Արցախի պաշտպանության նախարարությունը, ներկայացրել է Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի հրետակոծության նոր կադրեր:
Նախօրեին՝ հոկտեմբերի 22-ին, խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, Ադրբեջանի զինված ուժերը հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ՝ հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ:
« Ներկայացնում ենք տեսագրությունը, որում երևում է Ադրբեջանի զինուժի կողմից հոկտեմբերի 22-ին գործածված «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային հրթիռի արձակման պահը և դրա թողած հետքը»,- նշվում է Արցախի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: