Բավ է պառակտվել
28-06-2017 14:03

Վերջին տասը օրվա ընթացքում Ադրբեջանը ութ զոհ է ունեցել. ՀՀ ՊՆ

Նախնական տվյալներով, Ադրբեջանը վերջին տասն օրվա ընթացքում, ղարաբաղյան կողմի պատասխան գործողությունների արդյունքում ութ զինվորական է կորցրել, չորեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Հունիսի 16-ին և 17-ին, Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման արդյունքում շփման գծում զոհվել է Արցախի ՊԲ չորս զինծառայող:
Սարգսյանի խոսքերով Ադրբաջանական բանակում կորուստների չհաստատված թիվը շատ ավելի մեծ է:
«Չհաստատված են հանդիսանում այն դեպքերը, երբ մենք գիտենք արդյունավետ իրականացված պատժիչ գործողության մասին, ունենք դիտարկման տվյալներ, բայց չունենք համապատասխան ապացույցներ»,- մանրամասնել է նա:
Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ՊՆ տեղեկությունների համաձայն ութ սպանված զինծառայողներից ոչ մեկի հուղարկավորությունը դեռ չի կատարվել, և ադրբեջանական մամուլում նրանց մասին որևէ տեղեկություն չկա:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թվականին, այն բանից հետո, երբ մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության 99,89%-ը կողմ արտահայտվեցին Ադրբեջանից անկախանալուն:
Դրանից հետո Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրին այն բանին, որ այն կորցրեց վերահսկողությունը ո՛չ միայն Ղարաբաղի, այլ նաև հարակից 7 շրջանների վրա:
1994թ. մայիսի 12-ից, զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո, հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվել էին: Դրանց արդյունքում երկու կողմերը միասին տվել են 25-30 հազար զոհ, և գրեթե մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը:
Հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը գործում է մինչ օրս:
1992 թվականից մինչ օրս բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան: