29-12-2016 11:45

ՀՀ ՊՆ. հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել Տավուշի ուղղությամբ. կրակը շարունակվում է

 

Այսօր առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։
Ինչպես Facebook–յան իր էջում հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։
«Կիրառվում է դիպուկահարների և նռնականետերի կրակ, որը շարունակվում է։ ՀՀ ԶՈւ–ն լիովին վերահսկում է իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները», – հայտնում է Հովհաննիսյանը։