Բավ է պառակտվել
18-11-2016 16:19

ՀՀ պաշտպանության նախարար. Ադրբեջանն անկանխատեսելի հակառակորդ է

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ադրբեջանին անկանխատեսելի հակառակորդ է անվանել, հավելելով, որ  գործողությունների վերսկսման անմիջական վտանգ չկա.

«Մենք կառուցում ենք մեր աշխատանքը ելնելով նրանից, որ ունենք շատ անկանխատեսելի հակառակորդ, երկիր, որն անկանխատեսելի է ոչ միայն իր արտաքին, այլ նաեւ ներքին քաղաքականությամբ, երկիր, որն ունի 21-րդ դարին եւ մեր տարածաշրջանին անհարիր հռետորաբանություն եւ քարոզչություն, երկիր, որն ընտրել է թշնամիներ ստեղծելու եւ այդ թշնամիների դեմ պայքարի վրա սեփական քաղաքականությունը կառուցելու մոտեցում: Հետեւաբար՝ այդ տիպի երկրից միշտ պետք է սպասել ամեն ինչ թե՛ գիտակցված, թե՛ վերահսկողության թուլացման արդյունքում չնախատեսված սրումներ եւ լարումներ մենք դրան պատրաստ ենք», - նշել է Սարգսյանը հայկական ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: