01-12-2016 11:54

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ-ն դիմել է անհրաժեշտ գործողությունների

Նոյեմբերի 30-ի լույս դեկտեմբերի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 75 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 2000 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությan հաղորդմամբ, շփման գծի հարավային և հարավարևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ /12 արկ/, իսկ արևելյան /Մարտունի/ պաշտպանական հատվածում` 82 մմ-ոց ականանետ /6 արկ/:
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրները: