06-03-2017 10:09

Լավրովն ու Մամեդյարովը Մոսկվայում քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Էլդար Մամեդյարովը երկուշաբթի օրը բանակցություններ կանցկացնեն, որոց ընթացքում կքննարկեն երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերն, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային առանցքային խնդիրները՝ այդ թվում նաև ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Էլմար Մամեդյարովը Մոսկվայում է պաշտոնական այցով՝ Սերգեյ Լավրովի հրավերով: Այցն ընթանում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 25-ամյակին ընդառաջ, որը նշվելու է ապրիլի 4-ին:
« Բանակցությունների ընթացքում նախարարները կքննարկեն երկկողմանի համագործակցության ներկայիս վիճակն ու հեռանկարները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի առանցքային հարցերը, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ից:
«Ռուսաստանն արդեն ավելի քան երկու տասնամյակ է ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հանդես է գալիս իբրև առանցքային միջնորդ, այդ թվում նաև իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»,- նշել են դիվանագիտական գերատեսչությունից:
«Հաշվի առնելով մեր ժողովուրդների աշխարհագրական մոտիկությունն ու ընդհանուր պատմությունը՝ այս հակամարտության լուծումը մեզ համար առաջնային կարևորություն ունեցող խնդիր է»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից և հավելել, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը «կապված են հավասարության վրա հիմնված ռազմավարական գործընկերային հարաբերություններով, միմյանց շահերի հանդեպ փոխադարձ հարգանքով և լավ հարևանությամբ.« Ներկայումս երկու երկրների միջև կնքվել են միջպետական և միջկառավարական ավելի քան 80 համաձայնագրեր»:
ՌԴ ԱԳՆ-ից նշում են, որ « Լավ զարգանում է նաև առևտրա-տնտեսական համագործակցությունը: 2016թ. արդյունքներով ռուս-ադրբեջանական ապրանքաշրջանառությունը կազմել է 1954,3 մլն. դոլար»:
Նախարարությունից նշել են, որ ռուս-ադրբեջանական փոխգործակցության կարևոր բաղադրիչներից է միջտարածաշրջանային համագործակցությունը: Ներկայումս Ադրբեջանի հետ արտաքին առևտրային գործունեության մեջ ներգրավված են մոտ 600 ռուսական ձեռնարկություններ և կազմակերպություններ: Դրանցից 17-ը ունի Ադրբեջանի հետ համագործակցության համաձայնագիր:
«Սպասվող այցը դիտարկում ենք ռուս-ադրբեջանական քաղաքական երկխոսության շարունակության և փոխշահավետ համագործակցության հետագա խորացման համատեքստում»,- ընդգծել են գերատեսչությունից: