Բավ է պառակտվել
05-12-2016 10:44

Ադրբեջանը պետք է միջազգային պատասխանատվություն կրի .ՀՀ ԱԳՆ

Ալիեւի հայտարարություններն ապացուցում են, թե ինչու միջազգային հանրությունը պետք է ճանաչի ԼՂ անկախությունը: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն՝ արձագանքելով է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությանը:

Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որում վերջինս տարածքային պահանջներ է ներկայացնում ՀՀ նկատմամբ, Քոչարյանը պատասխանել է. «Ադրբեջանի անթաքույց պահանջները ՀՀ տարածքների նկատմամբ ակնհայտ ձեւով ապացուցում են, թե ինչու միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ Ադրբեջանը պետք է միջազգային պատասխանատվություն կրի ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի եւ դրա հետեւանքների համար»: