Բավ է պառակտվել
11-03-2017 15:45

Ղարաբաղին հաջողվել է հստակ գործող պետական իշխանության համակարգ ձևավորել. ՀՀ ՊՆ

Ղարաբաղին հաջողվել է հստակ գործող պետական իշխանության համակարգ ձևավորել, շաբաթ օրը Երևանում անցնող «Վալդայ» Միջազգային բանավիճային ակումբի. «Փոփոխությունների ժամանակը. աշխարհը գլոբալ անկանխատեսելիության դարաշրջանում» անվանումը կրող արտագնա նիստին այս մասին ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նա հիշեցրել է, որ Ղարաբաղը սովետական օրենսդրությանը համապատասխան իրացրել է ինքնորոշման իր իրավունքը, ինչին, ցավոք, արդյունքում կոշտ ռազմական ուժ է հակադրվել: Եվ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյությանը սպառնացող վտանգը Հայաստանի Հանրապետությունը ներգրավվել էր հակամարտության մեջ՝ հանդիսանալով ԼՂ ժողովրդի անվտանգության բնական և ակնհայտ երաշխավոր:
Նախարարի խոսքերով, չնայած ԽՍՀ փլուզումից հետո միության անդամ հանրապետություններում մնացած ռազմական պոտենցիալի տարբերությանը, չնայած ժողովրդագրական տարբերությանը, Ղարաբաղի ժողովուրդը կարողացավ պաշտպանել իր իրավունքը, և հստակ գործող պետական իշխանություն համակարգ ստեղծել՝ պարբերաբար անցկացնելով խորհրդարանական, նախագահական ընտրություններ, իսկ վերջերս տեղի ունեցավ նաև Սահմանադրական հանրաքվե:
« Ղարաբաղը կարողացավ ստեղծել տնտեսության զարգացման իր համակարգը՝ թող դանդաղ, բայց և վստահ կերպով: Մարդասիրական ազատությունների հասարակական համակարգ, որն էապես տարբերվում է այն ամենից, ինչ Ղարաբաղին փորձում են առաջարկել կամ պարտադրել հարևան Ադրբեջանից»,- ասել է Սարգսյանը:
Նրա խոսքերով հայկական կողմը գտնում է, որ խաղաղ կարգավորման հիմքը կրակի դադարեցման վերաբերյալ միջազգային համաձայնագրերի լիովին կատարումն է, որոնք Ադրբեջանն ամեն օր է խախտում:
« Ղարաբաղի Պաշտպանության բանակը ստիպված է համարժեք պատասխան տալ, ցույց տալու համար հակամարտության զինված կարգավորման անհնարությունը»,- ասել է Սարգսյանը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ դեռևս ոչ բոլոր երկրներն են հանձնել միջազգային իրավունքի իմացության քննությունը: