Բավ է պառակտվել
20-07-2017 13:08

Ղարաբաղը ցնցվել է Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժից

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է Հանրապետության ԱԻՆ մամուլի ծառայությունը, հուլիսի 20-ին, ժամը 10:22-ին սեյսմիկ պաշտպանության ծառայությունը ադրբեջանական Շիրվան քաղաքից 39 կմ. հարավ-արևմուտք գրանցել է 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Օջախը գտնվել է 20 կմ. խորության վրա: Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է նաև Լեռնային Ղարաբաղի Հադրութ քաղաքում: