Բավ է պառակտվել
31-01-2017 14:37

Էստոնական հրատարակությունը գրել է պաշարված Լենինգրադին նմանվող 1992թ. Ստեփանակերտի, և Բաքվի ցեղասպանական գործողությունների մասին

«1992 թվականին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը պաշարված Լենինգրադն էր հիշեցնում, իսկ Ադրբեջանի գործողություններն այդ պահին սկսեցին ցեղասպանական բնույթ կրել. Գրում է Delfi-ն:
1991թ. աշնանից մինչև 1992թ մայիսը տևած, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքի և հարակից բնակավայրերի պաշարումն ու սիստեմատիկ բնույթ կրեղ արկակոծումը ղարաբաղյան առաջին պատերազմի պատմության ամենաքիչը հրապարակված դրվագներից է: Այս խնդրի լուսավորումը կօգնի հասկանալ 2016թ.-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Չորսօրյա պատերազմ անվանումը ստացած նոր պատերազմի պատճառները». Գրում է հրատարակությունը:
Հրապարակման մեջ մեջբերված են ականատես-լրագրող Անժելիկա Չեչինայի՝ « Նովոյե վրեմյա» («Новое время»)ամսագրի ( N8, 1992)համարում հրատարակված խոսքերը:
Հունվարի 21-25-ին (1991թ.) Ստեփանակերտում էի: Քաղաքում առաջվա պես չկա ո՛չ էլեկտրաէներգիա, ո՛չ ջուր: Ջուրն այնպիսի դժվարությամբ են ճարում, որ ամաչում ես թեյ խմել... Քաղաքում արդեն սովից ուռչելու դեպքեր կան.. Ստեփանակերտը պաշարված Լենինինգրադի կինոխրոնիկա է հիշեցնում»:
Հումանիտար աղետ՝ նույնիսկ այս տերմինը չի կարող արտահայտել այն, ինչի միջով ստիպված էին անցնել Ստեփանակերտի բնակիչները:
Վառելիքի, էլեկտրաէներգիայի, ջրի, պարենամթերքի, դեղերայքի սղություն, արտաքին աշխարհի հետ կապի բացակայություն, անընդմեջ կատաղի ռմբակոծություններ և ֆիզիկական ոչնչացման ռեալ վտանգ՝ ահա այն խնդիրների ոչ լրիվ ցանկը, որոնց առաջ կանգնել էր քաղաքի բնակչությունը:
«1992թ ձմռանը Ստեփանակերտի վրա սկսեցին նաև մեթոդաբար կրակ բացել քաղաքին շատ մոտ գտնվող միանգամից մի քանի կրակակետերից»,- գրում է հրատարակությունը և հիշեցնում, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) տրանսպորտային պաշարումը սկսվեց 1989 թ. ամառ-աշուն ընկած ժամանակահատվածում, երբ Ստեփանակերտ տանող միակ երկաթգծային ուղին վերջնականապես փակվեց Ադրբեջանական ԽՍՀ-ի կողմից: Իսկ 1992թ փակվեց նաև օդանավակայանը:
Պատերազմի սարսափների մասին պատմում է նաև ներկայումս Չեխիայի կողմից Եվրախորհրդարանի անդամ Յարոմիր Շտետինան, ով 1991թվից «People in Need» հումանիտար կազմակերպության ներկայացուցչի կարգավիճակում տարածաշրջան էր այցելում և իբրև միջազգային լրագրող լուսաբանում էր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները:


Իր հիշողություններում նա շատ սարսափելի մանրամասնություններ է ներկայացնում Ստեփանակերտի պաշարումից , և քաղաքի օդանավակայանում հայերին նվաստացնելու դեպքերից : Նշենք, որ այդ ժամանակ օդանավակայանը տեղի հայերի համար «կյանքի ճանապարհ» էր համարվում, և հսկվում էր Ադրբեջանական ՕՄՕՆ-ի կողմից:
Շտետինայի անձնական հիշողությունների համաձայն օդանավակայանի պարետը՝ ոմն պարոն Գանջիևը, հոբբի ուներ: Երեկոյան ժամերին նա հայերի վրա որսի էր դուրս գալիս:
Փետրվարի 13-ին ադրբեջանական բանակը խաղաղ բնակիչների դեմ կիրառեց մասսայական ոչնչացման զենք հանդիսացող ռեակտիվ հրթիռահրետանային «Գրադ» կայանքը, որի կիրառումը բնակավայրերի դեմ արգելված է միջազգային կոնվենցիաներով:
Լինում էին օրեր, երբ Ստեփանակերտի վրա « Գրադ»-ի միանգամից 200 արկ էր թափվում՝ սպանելով տասնյակ մարդ:
Քաղաքացիական բնակչության դեմ արգելված զինատեսակների կիրառման փաստի մասի «Վեստի» ծրագրի ռեպորտաժում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին համանախագահ, իտալական դիվանագետ Մարիո Ռաֆաելլին:
«Մեմորիալ» իրավապաշտպանության կենտրոնը արձանագրել է.«Փետրվար ամսից «Գրադը» սկսեց կիրառվել Ստեփանակերտի բնակելի թաղամասերի ռմբագոծության ժամանակ: Արդյունքում քաղաքում հսկայական ավերածություններ են, բնակչությունը ապրում է տների նկուղներում»:

«Այդ ընթացքում Ադրբեջանի գործողությունները ցեղասպանական բնույթ ստացան: Ընթանում էր 80 հազարանոց բնակչության ոչնչացում, որոնցից 30 հազարը փախստականներ էին: Մարդիկ ըստ էության նկուղներում էին ապրում: ամեն օր տասնյակ մարդ էր զոհվում, այդ թվում նաև երեխաներ: Տների ուղիղ խոցման արդյունքում ամբողջ ընտանիքներ էին ոչնչանում: Բժիշկները աշխատում էին նկուղներում՝ դիզել-գեներատորների տված լույսի տակ: Աղբյուրներից ջուր վերցնելու համար մարդիկ ստիպված էին ժամերով հարթ կանգնել»,- ասված է հրապարակման մեջ:
Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը «Ռուսական միտք» («Русская мысль»), թերթին տված հարցազրույցում, որը կրում էր « Աշխարհի այս մասը դժողքի է վերածվել» վերնագիրը, պատմել է.« Մեր օրերում դժվար թե կա այնպիսի վայր որ մարդիկ գտնվեն դժոխային պայմաններում: Զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են: Քանի անգամ հայտարարվել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել կրակի դադարեցման մասին, և ամեն անգամ ադրբեջանական կողմը խախտել է այդ պայմանավորվածությունը, և սկսել է ռմբակոծել խաղաղ բնակչությանը «Գրադ» կայաններից»: («Русская мысль», Փարիզ, №3924, 10.04.1992թ):
«Ստեփանակերտը, որը գտնվում էր ադրբեջանական զինուժի «ափի վրա»՝ դատապարտված էր մահվան: Մարդկանց սպասվող դաժան ճակատագրից փրկելու միակ ելքը շրջափակման ճեղքումն էր՝ առաջին հերթին Խոջալուի օդանավակայանի ազատագրումը:
1992թ փետրվարի վերջին իրականացված ռազմական գործողությունը լուծեց այդ խնդիրը:
Մայիսի 18-ին Բերձորի (նախկին Լաչին) ազատագրումով շրջափակումը վերջնականապես ճեղքվեց»,- նշված է հրապարակման մեջ:
Արցախի ներքին գործերի նախարարության տվյալներով և «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության զեկույցներից մեկի համաձայն Ստեփանակերտի շրջափակման ողջ ընթացքում ադրբեջանական ռմբակոծությունների հետևանքով մինչև 1992թ.-ի մարտի կեսերը զոհվել է 227 մարդ, վիրավորվել՝ 391-ը, ավերվել կամ վնասվել են ավելի քան 1000 բնակելի տներ և պետական կառույցներ:


«Սա ղարաբաղյան պատերազմի պատմության ամենաարյունոտ էջերից էր, որի կրկնվելու վտանգի առաջ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը հայտնվեց 2016թ.-ի ապրիլին: Միջազգային հանրությունը, և առաջին հերթին ՀԱՊԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրները պարտավոր են ավելի մեթոդաբար և հասցեաբար զբաղվել ռազմական գործողությունների վերսկսման վտանգով: Լեռնային Ղարաբաղի թեկուզ և չճանաչված, բայց լավատեսությամբ և հույսով լի Հանրապետության բնակչությունը, պետք է իր հարևանների հետ անվտանգության և խաղաղության մեջ ապրի»,- ասված է հրապարակման մեջ: