Բավ է պառակտվել
21-10-2017 13:11

Արցախում երկու զինվոր է զոհվել

Նախօրեին Արցախում երկու զինվոր է զոհվել:
Ինչպես հաղորդում են Արցախի պաշտպանական գերատեսչությունից, հոկտեմբերի 20-ին, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոններին չհետևելու հետևանքով մահացու հրազենային վիրավորում են ստացել Ղարաբաղի ՊԲ զինծառայողներ՝ 1998թ. ծնված Արամ Խաչատրյանը և 1997թ. ծնված Հրաչ Ավետիսյանը:
Դեպքի մանրամասները պարզելու նպատակով կատարվում է քննություն:
«Արցախի Հանրապետության ՊՆ-ն կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասված է հաղորդագրության մեջ: