«Հայաստան» համահայկական հիմնադրամի 19–րդ հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել և խոստացվել է 15 428 777 դոլար:
Նախօրեին տեղական ժամանակով 22։00–ին մեկնարկած և «Իմ Արցախ» կարգախոսը կրող հեռուստամարաթոնը տևել է 12 ժամ և հեռարձակվել հայկական հեռուստաալիքների եթերով։
Այս տարի Հեռուստամարաթոնում հանգանակված գումարները կուղղվեն Արցախի տուժած շրջանների վերականգնմանը և խաղաղ բնակչության անվտանգության և պաշտպանության ապահովմանը, ինչպես նաև Արցախի բազմազավակ ընտանիքների համար տներ կառուցելուն։ Զուգահեռ նպատակային ծրագրեր կիրականացվեն Հայաստանում և Արցախում։