Բավ է պառակտվել
18-01-2017 14:55

Բաքուն ռուսական դիվանագիտության համբերությունն է չափում. Դենիս Դվորնիկով

Արցախ կատարած այցի, և « սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս-իսրայելյան բլոգեր Ալեքսանդր Լապշինի Ադրբեջանին արտահանձնելու պահանջը տվյալ երկրի դիվանագիտության համար խնդիրներ է առաջացրել:
Ակներև է, որ գլխավոր թիրախը, ոչ թե բլոգերն էր, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ցանկացած պոտենցյալ հյուր, որին պետք է վախեցներ Լապշինի հետ տեղի ունեցած միջադեպը:
Սակայն, այդ ամենը հակառակ ազդեցություն ունեցավ: ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը իր մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանելով այս իրավիճակը հայտարարեց, որ Ռուսաստանը դեմ է հանդես գալիս անհատների կողմից ցանկացած տարածք այցելելու քրեականացմանը:
Այդպիսով ձևակերպվեց Մոսկվայի դիրքորոշումը այն բանի վերաբերյալ, որ լրագրողների, երաժիշտների, բլոգերների և զբոսաշրջիկների կողմից Արցախ կատարվող այցերը նորմալ և օրինական պրակտիկա են:
Մինչ այս նման այցելությունների օրինականության թեման չէր քննարկվել: Ռուսական իշխանություններն իրենց քաղաքացիների հանդեպ Արցախ այցելելու վերաբերյալ հարցեր չեն ունեցել: Բացառություն է միայն Արցախից վերադառնալուց հետո բացատրությունների համար Գերման Ստերլիգովի ոստիկանություն կանչվելը: Բայց դա էլ ընդամենը անհրաժեշտ ձևականություն էր: Քանի որ ռուսական իրավապահ մարմինները պաշտոնական հարցում էին ստացել իրենց ադրբեջանական գործընկերների կողմից, և օրենքով հնարավորություն չունեին անտեսել դա: Ինչպես հայտնի է, կարճ զրույցից հետո հարցը փակվել էր:
Իսկ այժմ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հստակ ձևակերպեց ռուսաստանցիների Արցախ կատարվող այցերի հանդեպ հանգիստ վերաբերմունքը: Լապշինի արտահանձնման հարցի վերաբերյալ դիրքորոշումն էլ հստակ էր՝ Ռուսաստանը դեմ է:
Ստացվում է, որ Ադրբեջանն ինքն իր գործողություներով ստիպեց, որ Ռուսաստանը հայտնի այնպիսի դիրքորոշում, որը հաճելի չէ Բաքվի համար:
Լապշինին ձերբակալելու հայտը, այս իրավիճակի կապակցությամբ Բելոռուսի հետ Ռուսաստանի թիկունքում գործողությունների ակնառու կոորդինացումը, չէին կարող արդար զայրույթ չառաջացնել: Ռուսաստանի քաղաքացու իրավունքները մեքենայությունների ենթարկելը հաստատ բարեկամական քայլ չէ:
Մոսկվայի համար նման իրավիճակը կրկնակի ցավոտ է, քանի որ ռուսական դիվանագետները առանց այդ էլ շատ անգամ են աչք փակել Ադրբեջանի սադրանքների վրա, դրանով կորցնելով իրենց դեմքը՝ Երևանի իրենց ռազմավարական դաշնակիցների աչքերում:
Չարժե մոռանալ նաև հարվածային նշանակության զինատսակների մատակարարման սկանդալային պայմանագիրը, ինչպես նաև Դաղստանի հարավային հատվածի տարածքների հանձնումն Ադրբեջանին:
Զիջողական քաղաքականությունը, որը Մոսկվան կիրառում է Ալիևի հանդել, վերադառնում է ռուսաստանի քաղաքացիների ձերբակալություների, ինչպես նաև Հայաստանի և ԼՂՀ-ի հետ սահմանին կազմակերպվող սադրանքների տեսքով:
Լեռնային Ղարաբաղում այսպես կոչված « հակաահաբեկչական օպերացիայի » հանդեպ Ռուսաստանի հնարավոր արձագանքի վերաբերյալ ադրբեջանական լրագրողի հարցին պատասխանելիս էլ Սերգեյ Լավրովի հնչերանգից երևում էր, որ ռուսական դիվանագիտության համբերության բաժակը լցվել է:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ադրբեջանի ներքին գործը չէ »,- հնչեց պատասխանը, որը համընկնում է ոչ միայն Մոսկվայի, այլ նաև ողջ միջազգային հանրության դիրքորոշման հետ:
Վերջին ամսում Բաքուն շատ է զայրացրել Ռուսաստանի ղեկավարությանը՝ մեկը մյուսի հետևից բացասական արձագանքի առիթներ տալով: