Բավ է պառակտվել
21-11-2016 13:47

Արցախի նախագահն ընդունել է Ռոբերտ Աբաջյանի հարազատներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին ընդունել է այս տարվա ապրիլի սկզբին հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմում հերոսաբար զոհված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հարազատներին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահ Սահակյանը նշել է, որ Ռոբերտ Աբաջյանի և մյուս հերոսների սխրանքը ոսկե տառերով է գրվել մեր պատմության մեջ՝ մարմնավորելով հայ ժողովրդի անպարտ ոգին, հայրենասիրությունն ու անձնվիրությունը:
Հիշեցնենք, նոյեմբերի 16-ին Արցախի ամենակրտսեր հերոսի ծննդյան տարեդարձն էր : Նա կդառնար 20 տարեկան: