23-11-2017 15:13

ՀՀ սահմանին ադրբեջանցի զինծառայողի դի է հայտնաբերվել

Նոյեմբերի 23-ին առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դի: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Ստացված օպերատիվ-հետախուզական տեղեկությունների համաձայն, վերոնշյալ զինծառայողը հանդիսանում է Ադրբեջանի ԶՈւ կապիտան, վաշտի հրամանատար, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի:
«ՀՀ ՊՆ-ն իր պատրաստակամությունն է հայտնում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ զինծառայողի դին ադրբեջանական կողմին փոխանցելու հարցում»,- նշված է հայտարարության մեջ:
Դեպքի հետ կապված այլ մանրամասները ճշտվում են: