26-12-2016 13:04

Ադրբեջանական զինուժը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ. ԼՂՀ ՊՆ

Դեկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ. Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Ադրբեջանական զինուժը հայկական դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից արձակել է ավելի քան 300 կրակոց:
« ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն, առանց պատասխան գործողությունների դիմելու, շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- ասված է հայտարարության մեջ: